Փիթ Հեգսեթ. Պատժամիջոցներն ու Վենեսուելայի նավթի անօրինական ներմուծման շրջափակումը լիովին ուժի մեջ են աշխարհի ցանկացած վայրում
ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը արձագանքում է «Մարիներա» նավթատար նավի կալանավորմանը և հայտարարում, որ վենեսուելական նավթի անօրինական շրջափակումը լիովին ուժի մեջ է։
«Վենեսուելական նավթի անօրինական ներմուծման պատժամիջոցներն ու շրջափակումը լիովին ուժի մեջ են աշխարհի ցանկացած վայրում», – գրել է նա սոցիալական ցանցերում։
Ձեր տեղեկության համար, ԱՄՆ-ն կալանավորել է Վենեսուելայի և Ռուսաստանի հետ կապված նավթատար նավ։ ԱՄՆ զինվորականների աջակցությամբ գործողությունը ղեկավարել է Հայրենիքի անվտանգության նախարարությունը։
Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունների, ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցները ներկայումս գտնվում են նավի վրա։ Մինչ ԱՄՆ-ի կողմից «Մարիներա» նավթատար նավի կալանավորման մասին տեղեկատվության հրապարակումը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ նավը գտնվում է միջազգային ջրերում և գործում է միջազգային ծովային իրավունքի համաձայն։
Նախարարությունը նաև հայտարարել է, որ սկզբնապես «Բելա 1» անունով հայտնի նավը նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո և կոչ է արել արևմտյան երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, հարգել նավարկության ազատության իրավունքը։