Փիթ Հեգսեթ – ՆԱՏՕ-ի պաշտպանության ծախսերը կբարձրացվեն մինչև ՀՆԱ-ի 5%-ը ամսվա վերջին կայանալիք Հաագայի գագաթնաժողովում
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության ծախսերը կբարձրացվեն մինչև ՀՆԱ-ի 5%-ը։
Փիթ Հեգսեթը այս հայտարարությունն արել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարական նիստի մեկնարկից առաջ, որտեղ քննարկվող հիմնական հարցերից մեկը պաշտպանության ծախսերի հարցն է։
«Դաշինք լինելու համար դուք պետք է լինեք ավելին, քան դրոշներ, դուք պետք է լինեք կազմավորումներ։ Դուք պետք է լինեք ավելին, քան համաժողովներ, դուք պետք է լինեք մարտական պատրաստության հիմնական կարողություն։ Այսպիսով, մենք այստեղ ենք՝ շարունակելու նախագահ Թրամփի սկսած աշխատանքը, որը դաշինքում պաշտպանական ծախսերի 5%-ի պարտավորությունն է, որը, մեր կարծիքով, տեղի կունենա կամ պետք է տեղի ունենա այս ամսվա վերջին Հաագայում կայանալիք գագաթնաժողովում», – ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն այն է, որ դաշինքի անդամները պետք է պաշտպանության ծախսերը մեծացնեն մինչև ՀՆԱ-ի 5%-ը։ Ներկայիս ցուցանիշը 2%-ն է։
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 24-25-ը՝ Հաագայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։