Փհենչհան-2018. Ռուս կյոռլինգիստի երկրորդ դոպինգ-թեստը ևս դրական արդյունք է տվել
Ռուս կյոռլինգիստ Ալեքսանդր Կրուշելնիցկու երկրորդ դոպինգ-թեստը Փհենչհանի Օլիմպիական խաղերում դրական արդյունք է տվել:
Մարզիկի արյան մեջ հայտնաբերվել է արգելված մելդոնին:
Ռուս մարզիկն օգտագործել է սրտի և այլ օրգանների աշխատանքը կարգավորող դեղահաբ, իսկ առաջին դոպինգ-թեստն անցել էր երեկ, որի դրական արդյունքից հետո լքել էր օլիմպիական ավանը:
Փհենչհան-2018-ում Կրուշելնիցկին իր կնոջ՝ Անաստասիա Բրիզգալովայի հետ նվաճել է բրոնզե մեդալ, որը Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին մեդալն էր ռուս մարզիկների համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan