Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, 2018 թվականի փետրվարի վերջից երթուղային տաքսիները կկանգնեն միայն կանգառներում:
Ինչպես հայտարարել են Թբիլիսիի քաղաքապետարանում, նախագծի պիլոտային ռեժիմի համար ընտրվել է 14 փողոց, որտեղ երթուղային տաքսիները միայն կանգառներում կկարողանան ուղևորներ վերցնել կամ թողնել:
Նախագիծը փուլ առ փուլ կտարածվի ողջ Թբիլիսիում:
Նախագծի նպատակն է՝ անվտանգության նորմերի բարելավումը և մայրաքաղաքը խցանումներից բեռնաթափելը:
Պիլոտային ռեժիմը կգործակվի Թբիլիսիի հետևյալ փողոցներից. Կոստավայի փողոց, Վաժա-Փշավելայի պողոտա, Մելիքիշվիլու փողոց, Ռուսթավելու պողոտա, Ղազբեգիի փողոց, Աղմաշենեբելու խճուղի, Ճավճավաձեի պողոտա, Պեկինի փողոց, Կախեթիի խաչմերուկ, Շարտավայի փողոց, Գորգասալիի փողոց և Մարշալ Գելովանիի փողոց: