Փետրվարի 29-ին, Մոսկվայում ծրագրվում է Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված քայլերթ
Մոսկվայի քաղաքապետարանը թույլտվություն է տվել փետրվարի 29-ին Մոսկվայում անց կացնել Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթ,- լրատվությունը տարածում է «դոժդ» հեռուստաալիքը, հենվելով քաղաքական գործիչ Իլյա Յաշինի հայտարարությանը:
Ըստ Յաշինի, հանրահավաքի կազմակերպիչները համաձայնություն ստացել են, սակայն մինչև այժմ նրանց պաշտոնական փաստաթուղթ չեն փոխանցել:
Երթին մասնակցելու է մոտ 30 000 մարդ և այն կսկսվի ժամը 13:00-ին:
Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ, Բորիս Նեմցովը սպանվել էր 2015 թվականի փետրվարի 27-ին, Մոսկվայի կենտրոնում: