Փետրվարի 29-ից մարտի 2-ը Վրաստանում սպասվում է անձրև և ձյուն, ծովում՝ փոթորիկ
Վրաստանի միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, փետրվարի 29-ին, օրվա վերջից մինչև մարտի 2-ը Վրաստանում սպասվում է անձրև, բարձրալեռ շրջաններում ձյուն, ինչպես նաև մառախուղ և ձնաբուք:
Բացի այդ, օդերևութաբանները սպասում են ծովում 4-5 բալ փոթորիկ:
Լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանի բարձրացմամբ առաջացած ձնհալը և ուժգին տեղումները հնարավոր է դառնան գետերի վարարման պատճառ: