Փետրվարի 11-ին Փարիզում Արհեստական ինտելեկտի գագաթնաժողովի շրջանակներում Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կհանդիպի ԱՄՆ փոխնախագահի հետ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փետրվարի 11-ին Փարիզում Արհեստական ինտելեկտի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։
«Այսօր և վաղը Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կլինի Ֆրանսիայի Փարիզ քաղաքում, որտեղ կմասնակցի Արհեստական ինտելեկտի գագաթնաժողովին»։ «Վաղը՝ փետրվարի 11-ին, ֆոն դեր Լեյենը կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դե Վանսի հետ»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան դե Կերսմախերը։
Նա նաև հայտնել է, որ փետրվարի 12-ին Եվրահանձնաժողովի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ միասին Բրյուսելում կհանդիպի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։
Բացի այդ, ինչպես նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, փետրվարի 14-ին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Գերմանիայում կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։