Փետրվարի 1-ից Թբիլիսիից, Քութայիսիից և Ռուսթավիից բացի հանրակրթական դպրոցներում ուսումը կշարունակվի դասասենյակներում
Համակարգող խորհրդի որոշմամբ, հաշվի առնելով առկա համավարակաբանական իրավիճակը, ամբողջ երկրի տարածքում փետրվարի 1-ից հանրակրթական դպրոցներում, բացառությամբ՝ Թբիլիսիի, Քութայիսիի և Ռուսթավիի, ուսումնական գործընթացը կշարունակվի դասասենյակներում:
Տեղեկատվությունը տարածում է՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Նրանց խոսքով, Թբիլիսիի, Քութայիսիի և Ռուսթավիի դպրոցներում, այս փուլում նախատեսվում է ուսումնական գործընթացը դասասենյակներում շարունակել մարտի 1-ից:
«Փետրվարի 15-ին համավարակաբանական իրավիճակը կրկին կգնահատվի, և եթե 7-օրյա տեմպը իջնի մինչև 4%, կդիտարկվի հետագա մեղմացումը: Հատկանշական է, որ այն դպրոցներում, որտեղ ուսումնական գործընթացը կշարունակվի դասարաններում, խստորեն պահպանվելու է բժշկական արձանագրությունը և ուսուցիչները սիստեմատիկ ստուգում կանցնեն 2 շաբաթը մեկ անգամ», – ասված է հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, արհեստագործական ուսումնարաններին և բարձրագույն ուսումնական հաստատություններին, գերատեսչության հաղորդմամբ, գործող կարգավորումները կպահպանվեն մինչև մարտի 1-ը:
«Նախարարության նպատակն է բոլոր դպրոցներում ուսումնական գործընթացը վերադարձնել բնական միջավայր, դասարաններ: Այնուամենայնիվ, աշակերտների, ուսուցիչների և դպրոցի այլ անձնակազմի առողջությունը չափազանց կարևոր է: Դասընթացի ձևաչափի վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունվում են ՝ հաշվի առնելով այս սկզբունքները»,- ասել են նախարարությունում: