«Փայզեր» պատվաստանյութի առաջին դեղաչափով պատվաստումների գործընթացը սկսվում է այսօրվանից:
Քաղաքացիները «Փայզերով» կկարողանան պատվաստվել 37 բժշկական հաստատություններում:
Բացի այդ, «Փայզերով» պատվաստումը հասանելի կլինի 16-ից բարձր տարիքի անձանց համար:
«Փայզերով» պատվաստումների համար անհրաժեշտ երկու դեղաչափերը տրվում են 21-28 օրվա ընդմիջումներով:
Պատվաստումների համար կարող եք այցելությունը ամրագրել`booking.moh.gov.ge էլեկտրոնային պորտալում:
«Կովիդ 19»-ի պատվաստումների գրանցման վերաբերյալ խորհրդատվություն կարելի է ստանալ նաև 15 22 հեռախոսահամարով:
Նախնական ամրագրման վերջնական հաստատումը քաղաքացիները ստանում են կարճ տեքստային հաղորդագրությամբ 24 ժամվա ընթացքում:
ԱՄՆ-ի կառավարության և անմիջականորեն նախագահ Ջո Բայդենի որոշմամբ` երկու օր առաջ Վրաստան է մատակարարվել երկրին նվիրաբերված «Փայզեր» պատվաստանյութի 500 000 դեղաչափ: