«Փաստաբանների ասոցիացիան» արդարադատության բարեփոխման վերաբերյալ իր առաջարկները կներկայացնի խորհրդարանին
«Փաստաբանների ասոցիացիան» արդարադատության բարեփոխման վերաբերյալ իր առաջարկները կներկայացնի խորհրդարան: Թե ինչ փոփոխություններ պետք է կատարվեն դատական համակարգում, այս րոպեներին, «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցում ներկայացնում է, ասոցիացիայի ղեկավար Դավիթ Ասաթիանին:
Դավիթ Ասաթիանին կարծում է, որ երդվյալ ատենակալների ինստիտուտը պետք է ստեղծվի ավելի հիմնավորված, ներառյալ աղմկահարույց և քաղաքականապես զգայուն գործերը: Նաև, պետք է փոխվեն տարբեր տեսակետները կոմերցիոն վեճերի վերաբերյալ և կիրառվեն միջազգային պրակտիկայի օրինակները: Բացի այդ, Փաստաբանների ասոցիացիայի նախագահը խոսում է նաև Արդարադատության գերագույն խորհրդի բարեփոխումների մասին և կարծում, որ ոչ դատավոր անդամների թվում պետք է նշանակվեն նաև «Փաստաբանների ասոցիացիայից»:
«Մենք ներկայացրել ենք «Փաստաբանների ասոցիացիայի» իրավաբանական մասնագիտության տեսլականը, թե ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ երկրում վստահելի ու որակյալ արդարադատություն հաստատելու համար: Որը կենտրոնանալու է մարդկային շահերի վրա, հաստատելու է օրենքի գերակայություն և չի լինելու պարզապես արդարադատություն՝ հիմնված էլիտաների շահերի վրա: Արդարադատության համակարգն ավելի շատ ժողովրդավարացման կարիք ունի՝ հասարակության ակտիվ ներգրավմամբ: Մեր ծրագիրը հիմնված է վրացական իրականությանը հարմարեցված եվրոպական, արևմտյան լավագույն փորձի վրա, որը ընդհանուր առմամբ պետք է ստեղծի որակյալ արդարադատության համակարգ:
Մենք հավատում ենք, որ դատավարության մեջ կան ռեզոնանսային, քաղաքականապես զգայուն, քաղաքականապես ընկալելի գործեր: Այս առումով արդարադատության գործընթացում պետք է ընդլայնվի հասարակության ներգրավվածությունը, որն արտահայտվում է երդվյալ ատենակալների դատական համակարգի ամրապնդմամբ: Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ կոմերցիոն վեճերի լուծման առումով պետք է հաշվի առնել եվրոպական, գերմանական, ավստրիական, ֆիննական մոդելները, որոնցում, պրոֆեսիոնալ դատավորների հետ միասին, կոմեցիոն պատալներում մասնակցում է նաև գործարար հատվածը: Մենք ուզում ենք այն հիմնական նպատակը և արդյունքը, որը կարող է հետևել Շառլ Միշելի փաստաթղթին, այն պետք է դառնա իրավաբանական մասնագիտության և արդարադատության ամրապնդման փաստաթուղթ և չպետք է դառնա խորհրդարանում քաղաքական սակարկությունների առարկա:
Բացի այդ, Արդարադատության գերագույն խորհրդի անդամների մեծ մասը դատավոր անդամներ են: Նրանք ընտրվում են դատավորների ինքնակառավարման մարմիններից: Խորհրդարանն իր մեծ դերակատարումն ունի ոչ դատավոր անդամների ընտրության գործընթացում, և լավ կլիներ, որ ավելի շատ խորհրդակցություններ անցկացվեին անկախ հաստատությունների հետ` բարձր հեղինակություն ունեցող իրավաբաններին որպես ոչ դատավոր անդամ ընտրելու համար», – ասաց Դավիթ Ասաթիանին: