Փաստաբանները Վրաստանի նախագահին դիմել են Գիորգի Մամալաձեին համաներում շնորհելու խնդրանքով
«Ցիանիդի» գործով բանտարկյալ Գիորգի Մամալաձեի փաստաբանները այսօր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն դիմել են սարկավագին համաներում շնորհելու խնդրանքով:
Ինչպես հայտարարել է սարկավագի փաստաբաններից մեկը, Գիորգի Փանցուլաիան, համաներման պահանջով դիմումը եղել է այն բանից ելնելով, որ հանրությունը տեսել է, թե ինչ իրավական խախտումներ կան գործում:
«Բոլոր հիմնական իրավական խախտումները, որոնք կային այս գործում, փոխանցել ենք Վրաստանի նախագահի վարչությանը, կցել որոշ բովանդակության փաստաթղթեր, որոնք նրան կհամոզեն, որ գործը կողմնակալ է»,- նշել է Գիորգի Փանցուլաիան:
Հարցին, ունեն թե ոչ փաստաբանները սպասում, որ նախագահը համաներում կշնորհի սարկավագ Գիորգի Մամալաձեին, Գիորգի Փանցուլաիան փատասխանել է, որ նա չի պատկերացնում այլ տարբերակ: