Փաստաբանի խոսքերով, Սոսո Քութաթելաձեի սպանության գործով ձերբակալված անձին ներկայացվել է մեղադրանք
Նախկին պատգամավոր, գեներալ Սոսո Քութաթելաձեի սպանության գործով ձերբակալված անձի փաստաբան Ալեքսանրդ Կոբիաձեն հայտարարում է, որ իր պաշտպանության ներքո գտնվողին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի երկրորդ մասով:
Փաստաբանի պարզաբանմամբ, գործից ելնելով հետաքննչական ծառայությունը խուզարկել է ձերբակալվածի բանակարանը և հայտնաբերել փամփուշտներ:
Ձերբակալվածը մեղադրվել է զենքի անօրեն գնում-պահպանման մեջ:
Պատահարի առթիվ հետաքննությունը ընթանում է երկու ՝ 236-րդ և 108-րդ հոդվածներով, ինչը նշանակում է կանխամտածված սպանություն և զենքի անօրեն գնում-պահպանում:
Հեղինակ -
Edgar Barsegyan