Փարիզում խառնաշփոթությունների ժամանակ այրվել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատանը պատկանող մեքենա

18:15, 02.12.2018

Փարիզում խառնաշփոթությունների ժամանակ այրվել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատանը պատկանող մեքենա: Այս լուրը առաջին ալիքի մոտ հաստատել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Նրանց խոսքերով, բողոքի ցույցի ժամանակ խառնաշփոթությունը սկսվել է այն փողոցում, որտեղ գտնվում է Վրաստանի դեսպանատունը:

Ֆրանսիայում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվածների թիվը արդեն հասել է 400-ի: Փարիզում ուժեղացված են անվտանգության նորմերը: Մետրոկայանների մոտ պարեկում են ոստիկանները: Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում երկրում հայտարարել արտակարգ դրություն:

Վառելիքի գնաճի դեմ անցկացվող ցույցի մասնակիցների և ոստիկանության միջև բախումը վերսկսվել է երեկ գիշեր: Տուժել է առնվազն 133 մարդ: Խառնաշփոթությունների ժամանակ վնասվել է նաև հաղթական կամարը: Ցուցարարները այրել են մի քանի ավտոմեքենա:

 

Նմանատիպ