Փարիզում, կենսաթոշակային բարեփոխման դեմ անցկացված ցույցին ձերբակալել են 16 մարդու
Փարիզում, կենսաթոշակային բարեփոխման դեմ անցկացված ցույցին ձերբակալել են 16 մարդու

Փարիզում, իրավապահները ցրել են կենսաթոշակային բարեփոխման դեմ ցույցը: Ձերբակալված է առնվազն 16 մարդ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ:

Մայրաքաղաքից բացի ցույցեր են անցկացվել նաև երկրի այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մարսելում, Բորդոյում և Ռենում:

Վերսկսված ցույցերի հետ կապված Ֆրանսիայում ողջ երկրի մասշտաբով սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը:

Երկրում արդեն 36-րդ օրն է, շարունակվում է համընդհանուր գործադուլը: Դժգոհության պատճառ է դարձել նախագահ Էմանուել Մակրոնի կողմից նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումը, որը ենթադրում է ընդհանուր կենսաթոշակային համակարգի ներդնում: