Փարիզում գողացել են Բենքսի գլուխգործոցը: Այս մասին տեղեկացնում է «Բի Բի Սին»: Բրիտանական հանրային հեռարձակողի լրատվությամբ, գրաֆիտի անգլիացի նկարչի աշխատանքը տեղադրված էր Պոմպիդույի կենտրոնի մոտ, ճանապարհային նշաններից մեկի հետևում:
Գրաֆիտի վրա պատկերված էր առնետ, որը ձեռքին բռնած ուներ դանակ, նրա դեմքը դիմակավորված էր: Անանուն անգլիացի նկարիչը գործը նվիրել էր 1968 թվականի ապստամբության 50-ամյակին, երբ ֆրանսիացի ուսանողների և արհմիության ներկայացուցիչների ցույցերը ընդգրկեցին ողջ Փարիզը: Նրանք պահանջում էին տապալել Շառլ դէ Գոլի կառավարությունը:
Բենքսի գործերը արվեստագետների աշխարհում շատ թանկարժեք են: Վերջին անգամ աճուրդում նրա գործը վաճառվել է մեկ միլիոն ֆունտ ստեռլինգով: