Փարիզում ֆերմերները բողոքում են Հարավային Ամերիկայի հինգ երկրների և Եվրամիության միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ծրագրի դեմ
Փարիզի ֆերմերները բողոքում են Հարավային Ամերիկայի հինգ երկրների և Եվրամիության միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ծրագրի դեմ։
Ըստ «Եվրոնյուս»-ի, ֆերմերները Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել 100 տրակտորով։ Տեղում մոբիլիզացվել է ոստիկանությունը, սակայն, ըստ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության, ֆերմերները տրակտորներ են օգտագործել իրավապահ մարմինների աշխատակիցների պարիսպը ճեղքելու համար և ցուցադրաբար կանգ են առել Հաղթանակի կամարի մոտ և Էյֆելյան աշտարակի առջև։
Ֆերմերների բողոքի ակցիան խաթարել է Փարիզի երթևեկությունը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ եթե Հարավային Ամերիկայի երկրների հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրվի, էժան ապրանքներ կմտնեն եվրոպական շուկա, և տեղական ձեռնարկատերերը կտուժեն։
Ըստ հաղորդագրությունների, բողոքի ակցիաներից անկախ, Եվրամիությունը պատրաստվում է համաձայնագիր ստորագրել «Մերկոսուրի» երկրների հետ։ Համաձայնագիրը կարող է ստորագրվել Պարագվայում հաջորդ շաբաթ։