Փարիզում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ ոստիկանական բռնությունների
Փարիզում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ ոստիկանական բռնությունների

Փարիզում բողոքել են ոստիկանական բռնությունների դեպքերի դեմ։

Չնայած այն հանգամանքին, որ տեղական իշխանություններն արգելել են ցույցերի անցկացումը, հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Ֆրանսիայի փողոցներ։ Նրանք բողոքում էին Փարիզի արվարձաններում ոստիկանների կողմից դեռահասի սպանության դեմ և պահանջում էին սահմանափակել ոստիկանների ուժ կիրառելու իրավունքը։

Ըստ «Reuters»-ի՝ իրավապահները ցույցի մասնակիցներին թույլ չեն տվել հավաքվել Հանրապետության հրապարակում, որից հետո ցուցարարները խաղաղ երթ են անցկացրել։

Ակցիայի կազմակերպիչները Ադամա Տրաորեի ընտանիքի անդամներն էին, ում ոստիկանությունը ձերբակալել էր 2016 թվականին, իսկ ավելի ուշ նա մահացել էր։