Փարիզում այցելուների համար կրկին բացվել է Լուվրի թանգարանը:
Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը գրեթե չորս ամիս փակ էր համավարակի պատճառով:
Կորոնավիրուսի հետ կապված թանգարանում կգործեն անվտանգության միջոցառումներ, այդ թվում պարտադիր կլինի դիմակ կրելը:
Բացի այդ, թանգարանի տարածք կմտնեն սահմանափակ քանակությամբ այցելուներ:
Ամեն տարի սովորաբար Լուվրի թանգարան է այցելում 10 միլիոն մարդ, որոնց մեծամասնությունը Ֆրանսիա այցելած զբոսաշրջիկներ են:
Ըստ «BBC»-ի, համավարակի պատճառով թանգարանը կորցրել է մոտ 40 միլիոն եվրո եկամուտ: