Փարիզի աթոռանիստ տաճարի ռեկտոր - գլխավոր մասունքները՝ Փրկչի փշյա պսակը և Սուրբ Լյուիի ներքնաշապիկը հաջողվել է փրկել
Փարիզի աթոռանիստ տաճարի գլխավոր մասունքները – Փրկչի փշյա պսակը և Սուրբ Լյուիի ներքնաշապիկը հաջողվել է փրկել: Այս մասին հայտարարել է Նոտր Դամի ռեկտոր Պատրիկ Ժակինը:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկումից հետո ամենակարևոր հարցերից մեկը հենց մասունքների ճակատագրին էր վերաբերում:
Հրշեջներին մոտ 9 ժամ է անհրաժեշտ եղել՝ աթոռանիստ տաճարում հրդեհը մեկուսացնելու համար:
Միևնույն ժամանակ, Փարիզի քաղաքապտ Անա Իդալգոն հայտնում է, որ փրկվել է տաճարի խորանը: Նրա խոսքով, իրավիճակը ոչ այնքան վատ է, որքան նա էր պատկերացնում:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը փորձում էր մարել մոտ 400 հրշեջ:
Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է տարաճի փայտե տանիքը, սակայն հրշեջներին հաջողվել է Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցվածքը փրկել ամբողջությամբ ոչնչացումից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարից խուսափել են և ազդարարել տաճարի վերականգնման համար անհրաժեշտ գումար հավաքելու մասին միջազգային քարոզարշավի մեկնարկը: Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման գործում օգնելու պատրաստակամություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ն: