Փարավանիի լեռնանցքում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է

15:01, 18.01.2025

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ94-կմ110 հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը:

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Ըստ նրանց՝ նույն ավտոճանապարհի կմ111-կմ146 (Փարավանի-Նինոծմինդա) հատվածում ժամանակավորապես սահմանափակված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների տեղաշարժը։

«Մյուս տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է: Ավտոճանապարհի կմ1-կմ93 հատվածում ճանապարհային երթեւեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ