Պետությունը թույլ չի տա սեփական քաղաքացիների կյանքի անապահովությունը, հանքահորը փակելու հետ կապված ընդունեցինք որոշում․ Մամուկա Բախտաձե
Պետությունը թույլ չի տա սեփական քաղաքացիների կյանքի անապահովությունը, հանքահորը փակելու հետ կապված ընդունեցինք որոշում
Պետությունը թույլ չի տա սեփական քաղաքացիների կյանքի և առողջության անապահովվությունը, – այս մասին նշված է Վրաստանի վարչապետ՝ Մամուկա Բախտաձեի կողմից տարածած հայտարարությունում։
Բախտաձեն արձագանքել է հանքահորում տեղի ունեցած ողբերգությանը և ցավակցել զոհվածների ընտանիքի անդամներին և մտերիմներին։
Վրաչապետը հայտարարում է, որ հանքահորը փակելու հետ կապված որոշումն արդեն ընդունված է։
Մամուկա Բախտաձեի տեղեկությամբ, հանքահորը աշխատանքը չի վերականգնի, մինչև հետաքննությունը չավարտվի։
Մինդելի անվան հանքահորում այսօր հերթական ողբերգություն պատահեց։ Սրտանց ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։
Տեղի ունեցածի վերաբերյալ ընթանում է հետաքննություն և բոլոր պատասխանատու անձիք կպատժվեն ըստ կանոնի։ Հանքահորը չի վերականգնի աշխատանքները, մինչև չավարտվի ինչպես քրեական հետաքննությունը, այնպես էլ բարձր որակավորման միջազգային ինժիներա-տեխնիկական փորձաքննությունը։ Հանքնահորում աշխատողները ժամանակի այս հատվածում կվարձատրվեն, – նշված է վարչապետի կողմից տարածած հայտարարությունում։