Պետությունը թույլ չի տա որ արգելափակվի շենքը և խոչընդոտվի խորհրդարանի աշխատանքը. Մամուկա Մդինարաձե
Խորհրդարանի վաղվա նիստը կանցկացվի այնպես, ինչպես մնացած բոլոր դեպքերում: Պետությունը թույլ չի տա որ արգելափակվի շենքը և խոչընդոտվի խորհրդարանի աշխատանքը,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդը, ընդիմության կողմից հայտարարված վաղվա ցույցը մեկնաբանելիս:
Դրա հետ մեկտեղ, նրա գնահատմամբ, ընդդիմությունը ստում է:
«Շատ ցավալի է, որ իրենք խաբում են հասարակությանը, իրենց կողմից առաջարկած բոլոր վարկածները սպեկուլացիա է և խաբում են նույնիսկ նրանց, ովքեր անկեղծորեն բողոքում են փաստի դեմ, որը ստացել ենք մեծամասնության վերջնական որոշման արդյունքում: Հետևաբար նրանք պետք է գիտակցեն իրականությունը, որ օրենքը խախտելու դեպքում, պետությունը կգործի օրենքի շրջանակներում և տեղում կկանխի օրինախախտումները»,- ասել է Մամուկա Մդինարաձեն:
Մեծամասնության լիդերի գնահատմամբ, Վրաստանում այսօր խոսքի և արտահայտման ազատությունը պաշտպանված է այնպես, ինչպես երբեք: Եթե նրանց գործողությունը չի հատի թույլատրված սահմանը, ապա բոլորի իրավունքները կպաշտպանվեն առավելագույն:
Ընդդիմությունը պլանավորում է վաղը արգելափակել խորհրդարանի շենքը: