Պետությունը կօգնի այն քաղաքացիներին, ովքեր տարբեր երկրներում աշխատում էին սեզոնային աշխատանքների վրա. Էկատերինե Տիկարաձե
Մենք ընդլայնել ենք բենեֆիցիարների շրջանակը և կօգնենք այն քաղաքացիներին, ովքեր տարբեր երկրներում աշխատում էին սեզոնային աշխատանքների վրա,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ինչպես նշել է Տիկարաձեն, պետությունից օգնություն է ստացել մոտ 95 հազար քաղաքացի:
«Մենք միշտ ասում ենք, որ մեր ցանկությունն ու նպատակը մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին հասնելն է և հոգ տանել նրանց բարեկեցության մասին, լինի դա առողջապահության կամ սոցիալական տեսանկյունից: Մենք ստիպված էինք կարճ տեքստային հաղորդագրություն ուղարկել 5 հազար քաղաքացիներին, որպեսզի նրանք մեզ տրամադրեին լրացուցիչ փաստաթղթեր, գործընթացը պատշաճ կերպով ղեկավարելու համար: Բացի այդ, մենք ընդլայնել ենք բենեֆիցիարների շրջանակը և կօգնենք այն քաղաքացիներին, ովքեր տարբեր երկրներում աշխատում էին սեզոնային աշխատանքների վրա»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն: