Պետքարտուղարությունը հյուրընկալել է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի հանձնաժողովի ժողովրդավարության աշխատանքային խմբի հանդիպումը
Պետքարտուղարությունը հյուրընկալել է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի հանձնաժողովի ժողովրդավարության աշխատանքային խմբի հանդիպումը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, հանդիպմանը կողմերը փոխանակել են լրատվություն, համագործակցության խորացման ուղղությամբ կառավարությունների ռազմավարության և պլանների մասին: Դրական են գնահատվել Վրաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացումը և այն միջոցառումները, որոնք անց են կացվում կայուն առաջընթացը պահպանելու համար:
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի և ԱՄՆ-ի տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչները: Վրաստանի կողմից հանդիպմանը ներկա էին, արդարադատության նախարարի տեղակալ Ալեքսանդր Բարամիձեն և արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Զալկալիանին:
ԱՄՆ-ի կողմից հանդիպմանը ներկա են եղել USAID-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի ադմինիստրատորի տեղակալ Բրոկ Բիերմանը, պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինկը և ԱՄՆ-ի պետքարտուղարության ժողովրդավարության և մարդու իրավունքների բյուրոի ավագ փորձագետ Մայքլ Կոզակը:
Հանդիպումից հետո, աշխատանքային խմբի մասնակիցների համար, Վրաստանի դեսպանատունը կազմակերպել է ընդունելություն, որին ներկա են գտնվել Վաշինգտոնում գտնվող, պետքարտուղարության կողմից ֆինանսավորված «Մասկի-Ֆուլբրայթ» փոխանակման ծրագրի 2018 թվականի մասնակիցները:
Հեղինակ -
Edgar Barsegyan