Պետքարտուղարության կողմից Վելեսի հռչակագրի կապակցությամբ տարածված հայտարարությունում խոսվում է Վրաստանի տարածքների բռնազավթման անընդունելիության մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը Վելեսի հռչակագրի 80 ամյակի կապակցությամբ տարածել է հայտարարություն, որտեղ խոսվում է նաև Վրաստանի տարածքների բռնազավթման անընդունելիության մասին,-այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին գրել է իր ֆեյսբուքի էջում:
Նախարարը նշում է, որ սա ևս մեկ հստակ աջակցության արտահայտում է Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունների կողմից: Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին աջակցություն ցուցաբերելու համար: