Պետք է կատարենք  խոստումը և Վրաստանին տանք ՆԱՏՕ-ի անդամության հեռանկար. Լեհաստանի արտաքին գործերի նախարար
Պետք է կատարենք խոստումը և Վրաստանին տանք ՆԱՏՕ-ի անդամության հեռանկար. Լեհաստանի արտաքին գործերի նախարար

Պետք է կատարենք 10 տարի առաջ Վրաստանին տված խոստումը և երկրին պետք է տրվի ՆԱՏՕ-ի անդամության հեռանկար,-այս մասին Լեհաստանի արտաքին գործերի նախարար, Յացեկ Չապուտովիչը հայտարարել է առաջին ալիքի հետ զրույցի ժամանակ:

«Կազմակերպությունում ընթանում են բանակցություններ, գոյություն ունեն տարակարծիքներ: Լեհաստանը աջակցում է Վրաստանին: Շնորհակալ ենք Վրաստանից ՆԱՏՕ-ի օպերացիաներին մասնակցության համար: Թե ինչ կլինի ապագայում, այս պահին կանխատեսումներ անելը դժվար է: Գտնում եմ, որ դաշինքում բազմաթիվ մարդիկ այն կարծիքի են, որ Վրաստանին և վրաց ժողովրդին պետք է տրվի համագործակցության խոստում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա այս գործընթացին չի կարող միջամտել»,- հայտարարել է Յացեկ Չապուտովիչը: