Պետք է բացառվի ցանկացած տիպի բռնություն և հետապնդում թմրանյութ օգտագործողների նկատմամբ. Զազա Գաբունիա
Պետք է բացառվի ցանկացած տիպի բռնություն և հետապնդում թմրանյութ օգտագործողների նկատմամբ. Զազա Գաբունիա

Խորհրդարանի ինքնակառավարող կոմիտեի նախագահ Զազա Գաբունիայի հայտարարությամբ, թմրանյութ օգտագործողների նկատմամբ պետք է բացառվի ամեն տիպի բռնություն և հետապնդում:

Ինչպես լրագրողներին հայտնել է Գաբունիան, բոլոր կարևոր հարցերում Բիձինա Իվանիշվիլու ակտիվ մասնակցությունը պետք է ոչո ոքին չզարմացնի, քանի որ նա կուսակցության նախագահն է:

«Ընդլայնված ձևաչափում կուսակցության նախագահի հետ քննարկումը նշանակում է, որ թմրաքաղաքականությանը տալիս ենք կարևոր նշանակություն: Թմրանյութ օգտագործողների նկատմամբ հստակ վերաբերմունք պետք է ունենանք և ունենք: Սա հոգատարությանն ուղղված քաղաքականություն է: Թմրանյութ օգտագործողների նկատմամբ պետք է բացառվի ամեն տիպի բռնություն և հետապնդում: Ինչ վերաբերում է թմրանյութ իրացնողներին, դա շատ վտանգավոր մարտահավեր է, որի դեմ պետք է վարել համախմբած պայքար: Մենք կքննարկենք, թե խորհրդարանական թիմն ինչ քայլեր պետք է անի, որպեսզի թմրանյութի հետ կապված մարտահրավերը հաղթահարվի»,- հավելել է Գաբունիան: