Պետեր Սիյարտո․ Հիանալի զրույց ունեցա Մարկո Ռուբիոյի հետ, անհերքելի է, որ Հունգարիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները տեղափոխվել են նոր փուլ

22:06, 15.04.2025

Անհերքելի է, որ Հունգարիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները տեղափոխվել են նոր փուլ․ այս մասին գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն սոցիալական ցանցում։

Սիյարտոյի խոսքով՝ ինքը հիանալի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

«Հիանալի զրույց ունեցա Մարկո Ռուբիոյի հետ։ Նրան վստահեցրի, որ Հունգարիան լիովին աջակցում է Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությանը։ Հաճելի էր լսել, որ չնայած դիվանագիտության ձախողման ընթացիկ փորձերին, ԱՄՆ-ն մնում է հավատարիմ պատերազմն ավարտելու իր հանձնառությանը։ Շաբաթավերջին տեղի ունեցած ողբերգական դեպքերը ևս մեկ անգամ ընդգծեցին խաղաղության վերականգնման անհրաժեշտությունը», – գրել է Սիյարտոն։

Նրա խոսքով՝ Ռուբիոյի հետ քննարկել են նաև Հունգարիայի՝ Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումը։

«Անհերքելի է, որ Հունգարիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները տեղափոխվել են նոր փուլ, ինչը դրսևորվում է փոխադարձ հարգանքի, ընդհանուր առաջնահերթությունների և սերտ համագործակցության մեջ», – գրել է Պետեր Սիյարտոն։

Նմանատիպ