Պետեր Սիյարտո. Ռուսաստանից Դրուժբա խողովակաշարով նավթի փոխադրումը Հունգարիա դադարեցվել է ռուսական շրջանների վրա Ուկրաինայի հարձակման պատճառով
Ռուսաստանից նավթի փոխադրումը Հունգարիա Դրուժբա խողովակաշարով դադարեցվել է ռուսական շրջանների վրա Ուկրաինայի հարձակման պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Հունգարիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, խողովակաշարի վերականգնման աշխատանքներն արդեն ընթանում են, և նավթի մատակարարումները շուտով կարող են վերականգնվել։ Սիյարտոյի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել խողովակաշարի կայաններից մեկում։
Ըստ Պետեր Սիյարտոյի՝ Հունգարիայի էներգամատակարարումը «ինքնիշխանության խնդիր» է, և նա ակնկալում է, որ բոլոր կողմերը հարգեն դա։
Տեղեկացնենք, որ մարտի 11-ի գիշերը Ուկրաինան տասնյակ անօդաչու սարքերով հարձակվել է Մոսկվայի վրա։ Հարձակման հետևանքով երեք մարդ է մահացել։