Պետեր Սիյարտո. Մենք հաղորդագրություն ստացանք, որ «Դրուժբա» նավթամուղը հարձակման է ենթարկվել, Հունգարիա նավթի մատակարարումները կրկին ընդհատվել են, սա մեզ պատերազմի մեջ ներքաշելու ևս մեկ փորձ է
Պետեր Սիյարտո. Մենք հաղորդագրություն ստացանք, որ «Դրուժբա» նավթամուղը հարձակման է ենթարկվել, Հունգարիա նավթի մատակարարումները կրկին ընդհատվել են, սա մեզ պատերազմի մեջ ներքաշելու ևս մեկ փորձ է

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարում է, որ Ուկրաինայի կողմից նավթատարի վրա իրականացված հարձակման արդյունքում Ռուսաստանի կողմից Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է։

Սիյարտոյի խոսքով՝ գիշերվա ընթացքում Հունգարիան ստացել է հաղորդագրություն այն մասին, որ Ռուսաստանի և Բելառուսի սահմանի մոտ գտնվող «Դրուժբա» նավթատարի վրա կարճ ժամանակահատվածում իրականացվել է երրորդ հարձակումը։

«Հունգարիա նավթի մատակարարումը կրկին դադարեցվել է։ Սա մեր երկրի էներգետիկ անվտանգության դեմ հերթական հարձակումն է։ Սա մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշելու ևս մեկ փորձ է», – գրել է Սիյարտոն։

Միևնույն ժամանակ, Հունգարիայի արտգործնախարարը նշել է, որ Հունգարիան շարունակելու է ամբողջ ուժով աջակցել խաղաղության հաստատման ջանքերին և պաշտպանել ազգային շահերը։