Պետեր Սիյարտո. Ի տարբերություն Զելենսկու, Հունգարիայի դիրքորոշումը չի թելադրվում արտերկրից, մեզ համար կարևոր է միայն հունգար ժողովրդի կարծիքը, և Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը
Պետեր Սիյարտո. Ի տարբերություն Զելենսկու, Հունգարիայի դիրքորոշումը չի թելադրվում արտերկրից, մեզ համար կարևոր է միայն հունգար ժողովրդի կարծիքը, և Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը

«Մեզ համար միայն հունգարական ժողովրդի կարծիքն է կարևոր, և Հունգարիան չի սատարի Ուկրաինայի անդամակցությանը Եվրոպական միությանը», – այս մասին հղում անելով սոցիալական ցանցին գրում է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարթոն։

Սիյարթոն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ այսօրվա հանդիպմանը և Ուկրաինայի նախագահի հայտարարություններին՝ ուղղված Հունգարիային։

«Այսօր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպեց Անտոնիոն Կոստային և, ինչպես միշտ, հայտարարություններ արեց Հունգարիայի վերաբերյալ։ Զելենսկու խոսքով՝ «տարօրինակ է», որ Հունգարիան հրաժարվում է աջակցել Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, քանի որ նույնիսկ Ռուսաստանը դրան դեմ չէ։ Կրկին ասեմ՝ Զելենսկին դատում է իր չափանիշներով։ Ի տարբերություն Զելենսկու՝ Հունգարիայի դիրքորոշումը թելադրված չէ արտասահմանից։ Մեզ չի հետաքրքրում, թե ինչ է մտածում Մոսկվան Ուկրաինայի ԵՄ անդամակցության մասին։ Միակ բանը, որ մեզ հետաքրքրում է, այն է, թե ինչ է կարծում հունգար ժողովուրդը, և նրանք հստակ արտահայտվել են՝ նրանք չեն ցանկանում Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին, քանի որ դա կքանդի մեր ֆերմերներին, մեր աշխատաշուկան և մեր անվտանգությունը։ Այսպիսով, ինչ էլ որ հույս ունենա Զելենսկին Ռուսաստանի ազդեցության վերաբերյալ, Հունգարիան չի սատարի Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին», – գրում է Սիյարթոն։