Պետեր Սիյարտո - Հունգարիան և Թուրքիան պայմանավորվել են էլ ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
Պետեր Սիյարտո - Հունգարիան և Թուրքիան պայմանավորվել են էլ ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները

Հունգարիան և Թուրքիան պայմանավորվել են էլ ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Թուրքիայի նախագահի Հունգարիա կատարած այցի ժամանակ։

Նրա խոսքով, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վիկտոր Օրբանը պայմանավորվել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման առաջնահերթության և ճգնաժամային իրավիճակներում փոխօգնության մասին համաձայնագրի ստորագրման շուրջ։

Հունգարիայի արտաքին գործերի նախարարը նաեւ նշել է, որ Հունգարիան շահագրգռված է Թուրքիայից գազ ներկրելու հարցում։ Ըստ Սիյարթոյի՝ Թուրքիայի տարանցիկ դերն ավելի կամրապնդվի, երբ ուժի մեջ մտնի Ադրբեջանից և Թուրքմենստանից եվրոպական շուկա բնական գազի ներմուծման մասին համաձայնագիրը։

Բուդապեշտում հայտարարվում է, որ Էրդողանը կրկին կայցելի Հունգարիա դեկտեմբերի 18-ին, երբ տեղի կունենա Ռազմավարական խորհրդի բարձր մակարդակի նիստը։