Պետեր Սիյարտո. Հունգարիան չի աջակցի ԵՄ ռազմական գործողությանը Ուկրաինայում կամ որևէ որոշման, որը կխոչընդոտի խաղաղության գործընթացին
Հունգարիան չի աջակցի Ուկրաինայում Եվրամիության ռազմական գործողությանը, – այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն սոցիալական ցանցում։
Սիյարտոն այսօր մասնակցում է Կոպենհագենում ընթացող ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Հունգարիան չի աջակցի Ուկրաինայում ԵՄ ռազմական գործողությանը, ինչպես նաև ոչ մի այլ որոշման, որը կխոչընդոտի խաղաղ կարգավորմանը։
«Կարծում եմ՝ այսօր նրանք կփորձեն կոտրել մեր դիմադրությունը և մեր խաղաղությանը միտված դիրքորոշումը։ Նրանք ակնհայտորեն կփորձեն մեզ ստիպել համաձայնել Ուկրաինայի նոր ֆինանսական փոխանցումներին և զենքի մատակարարմանը։ Նրանք կփորձեն Ուկրաինան մղել դեպի ԵՄ։ Նրանք ցանկանում են որոշում ընդունել ԵՄ ռազմական գործողության վերաբերյալ, սակայն մենք չենք աջակցի որևէ որոշման, որը հակասում է Հունգարիայի շահերին և խանգարում է խաղաղ գործընթացին», – գրել է Սիյարտոն։