Պետդեպարտամենտը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայում նախատեսված հանդիպումը կլինի առաջին քայլը՝ պարզելու, թե որքանով է լրջորեն վերաբերվում Մոսկվան պատերազմին վերջ տալու բանակցություններին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայում ծրագրված հանդիպումը ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կլինի առաջին քայլը՝ պարզելու, թե որքանով է լրջորեն վերաբերվում Մոսկվան Ուկրաինայի պատերազմին վերջ տալու բանակցություններին:
«Սա Պուտինի և նախագահ Թրամփի առաջին զրույցի շարունակությունն է՝ տեսնելու, թե արդյոք այս առաջին քայլն ընդհանրապես կարելի՞ է անել»:
Չեմ կարծում, որ մարդիկ պետք է սա ընդունեն որպես բանակցությունների մանրամասների կամ որևէ առաջընթացի մասին խոսակցություն», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը:
Բանակցությունները կսկսվեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում փետրվարի 18-ին։ Պետքարտուղարության տվյալներով՝ ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը։