Պետդեպարտամենտ. Դոնալդ Թրամփի վարչակազմը արագացնում է Մերձավոր Արևելքի երկրներին ավելի քան 8 միլիարդ դոլարի զենքի վաճառքը

10:08, 03.05.2026

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարության մեջ նշել է, որ Թրամփի վարչակազմը արագացնում է Մերձավոր Արևելքի երկրներին ավելի քան 8 միլիարդ դոլարի զենքի վաճառքը։

Հայտարարության համաձայն՝ այդ երկրների թվում են Իսրայելը, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Քուվեյթը։ Ընդհանուր առմամբ, զենքի արժեքը գերազանցում է 8 միլիարդ դոլարը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշումը կայացրել է՝ շրջանցելով Կոնգրեսը։ Գերատեսչության տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշել է, որ գոյություն ունի «արտակարգ իրավիճակ», որը պահանջում է զենքի անհապաղ վաճառք երկրներին։

Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, սա առաջին դեպքը չէ, որ վարչակազմը շրջանցում է Կոնգրեսը՝ արտակարգ իրավիճակի պատճառով։ Մարտի սկզբին Պետդեպարտամենտը նմանատիպ որոշում է կայացրել Իսրայելին զենք վաճառելու վերաբերյալ։

Նմանատիպ