Պետական տեսուչի ծառայությունը կղեկավարի Թամար Քալդանին
Պետական տեսուչի ծառայությունը կղեկավարի Թամար Քալդանին

Նոր քննչական մեխնիզմը, որ օրինագծի համաձայն, կոչվում է պետական տեսուչի ծառայություն, կգլխավորի Թամար Քալդանին,- այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, Թամար Քալդանին նշված մեխանիզը կգլխավորի մինչև իրավասությունների ժամկետը լրանալը:

Ինչպես ասվում է անկախ քննչական մեխանիզմի ստեղծման մասին պատրաստված օրինագծում, 2019 թվականի հունվարի 1-ից անձնական տվյալների պաշտպանության տեսուչը կդառնա պետական տեսուչ:

 

Սկզբում, պետական տեսուչի գործառույթը մինչև ժամկետի լրացումը կկատարի Թամար Քալդանին: Տեսուչը կօգտվի անձեռնմխելիությունից և նրա նկատմամբ քրեական հետապնդում կկարողանա իրականացնել միայն գլխավոր դատախազը, խորհրդարանի թույլտվությամբ:

Իր հերթին, տեսուչը կարող հետաքննություն սկսել բարձրպաշտոնյա անձանց նկատմամբ: Բացառություն է գլխավոր դատախազը, ներքին գործերի նախարարը և պետական անվտանգության ծառայության ղեկավարը:

Անկախ քննչական մեխնիզմի ստեղծման մասին այսօր հայտարարել է Թեա Ծուլուկիանին: