Պետական անվտանգության ծառայության ղեկավարը աշխատանքային հանդիպում է անցկացրել հետախուզական գործակալության ղեկավար անձանց հետ
Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Գեկա Գելաձեն, տեղակալ Ալեքսանդր Մայսուրաձեի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել Հետախուզության գործակալության ղեկավար անձանց հետ:
ՊԱԾ-ի տեղեկատվությամբ՝ Գեկա Գելաձեն հանդիպմանը քննարկել է առաջնահերթ ուղղությունները և ուշադրություն հրավիրել գործակալության գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորությունների վրա:
«Պետական անվտանգության ծառայության պետը Հետախուզության գործակալության աշխատակիցներին աջակցություն է հայտնել գործունեության առանցքային ոլորտների և ռիսկերին արձագանքելու գործիքների որակական զարգացման գործում: Գեկա Գելաձեն շնորհակալություն է հայտնել գործակալության յուրաքանչյուր աշխատակցի մատուցած ծառայության համար և հաջողություն մաղթել ռազմավարական նպատակների իրականացման գործում: Հետախուզության գործակալություն այցի ընթացքում պետական անվտանգության ծառայության պետը ծանոթացել է նաև ենթակառուցվածքին և նյութատեխնիկական բազային»,- ասված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ: