Պետական ​​դրոշի օրվա կապակցությամբ ՊՆ և ՊԲ ռազմաբազաներում բարձրացվել են դրոշները
Պետական ​​դրոշի օրվա կապակցությամբ ՊՆ և ՊԲ ռազմաբազաներում բարձրացվել են դրոշները

Հունվարի 14-ին նշվում է Վրաստանի պետական ​​դրոշի օրը։ Այս օրվա կապակցությամբ դրոշի բարձրացման արարողություններ են տեղի ունեցել Վրաստանի ՊՆ տարածքում և ՊԲ զորամասերում։

Ի նշան երկրի ազգային խորհրդանիշի նկատմամբ հարգանքի՝ պաշտպանության ուժերի 4-րդ հետևակային բրիգադի զինծառայողները հանդիսավոր կերպով բարձրացրել են Վրաստանի դրոշները պետական ​​օրհներգի ֆոնին։

Վրաստանի պետական ​​դրոշի օրը նշվում է հունվարի 14-ին՝ Վրաստանի պետական ​​դրոշի մասին Վրաստանի օրգանական օրենքի ընդունման օրը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։