Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ, 18-ը՝ վիրավորվել
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ, 18-ը՝ վիրավորվել

Պերուում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով առնվազն 37 մարդ զոհվել է, 18-ը՝ վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նրանց տեղեկությամբ՝ վթարը տեղի է ունեցել Արեկիպա տարածաշրջանում՝ Պանամերիկանա Սուր մայրուղու վրա։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը և փրկարարական խմբերը։

Տեղական իշխանությունները սկսել են դեպքի հանգամանքների քննությունը։ Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ են դարձել խիտ մառախուղը և վատ տեսանելիությունը։