Պերուում առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, 74-ը՝ վիրավորվել

14:53, 22.02.2025

Պերուում առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով առնվազն երեք մարդ է մահացել։

Լրատվամիջոցների տվյալներով՝ տուժել է մոտ 74 մարդ, որոնցից 11-ի վիճակը ծանր է։ Վիրավորների թվում կա 10 երեխա։

Միջադեպը տեղի է ունեցել Real Plaza առևտրի համալիրում։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքի պահին տասնյակ ընտանիքներ գտնվել են առևտրի կենտրոնի ֆուդկորտում, որտեղ տանիքը փլուզվել է։

Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Հրշեջներն ու ոստիկանությունը փլատակների տակ որոնում են ողջ մնացածներին:

Պերուի ՆԳ նախարար Խուան Խոսե Սանտիվանեսը փլուզված տանիքի մակերեսը գնահատել է 700-800 քմ։

Նմանատիպ