Պերևիի այսպես կոչված սահմանային անցակետի իրենից ներկայացնում է ապակառուցողական գործողությունների շղթա, որը տեղ էր գտել մոտ անցյալում. Վլադիմիր Կոնստանտինիդ
Պերևիի այսպես կոչված սահմանային անցակետի իրենից ներկայացնում է ապակառուցողական գործողությունների շղթա, որը տեղ էր գտել մոտ անցյալում,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վլադիմիր Կոնստանտինիդը:
Նրա խոսքով, այս ամենը բարդացնում է քաղաքացիների իրավիճակը: Կոնկրետ, ոչ միայն ոտնահարում է նրանց իրավունքները և սահմանափակում է շարժումը, այլև ստեղծում է մարդասիրական ճգնաժամի պայմաններ:
«Արտաքին գործերի նախարարությունն օգտագործում է իր ձեռքերում եղած լծակները, դա այն է, որ տեղի ունեցածի մասին, ժամանակին և մանրամասն տեղեկություն փոխանցենք միջազգային հանրությանը և մեր գործընկերներին: Այս հարցը հիմնական քննարկման թեման է հանդիսացել, այս շաբաթ արտգործնախարարությունում համանախագահների հետ հանդիպման ժամանակ: Մենք հարցը բարձրացրել ենք բոլոր մակարդակներում ՝ ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ձևաչափերում: Դավիթ Զալկալիանիի Նյու Յորք այցի ընթացքում այս հարցը լինելու է առաջնային: Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստվում ենք այս հարցը շատ սուր բարձրաձայնել ժնևյան բանակցությունների հաջորդ փուլում, որը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին»,- ասաց Վլադիմիր Կոնստանտինիդը:
Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմը մի քանի օրով փակել է Պերևի այսպես կոչված սահմանային անցակետը: Բռնազավթված Հարավային օսիայի այսպես կոչված իշխանությունների հաղորդմամբ, Պերևիի անցակետը չի աշխատելու սեպտեմբերի 18-ի ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 06:00-ն: Նշված միջոցառումը կապված է Ցխինվալում այսպես կոչված հանրապետության օրվա տոնակատարություններին: Բռնազավթված Ցխինվալում այսպես կոչված հանրապետության օրը նշվում է սեպտեմբերի 20-ին: