Պենտագոնում հայտարարում են, որ ԱՄՆ-ն ծրագրում է ավելացնել «Հայմարսների» արտադրությունը՝ Ուկրաինային օգնելու համար
Պենտագոնում հայտարարում են, որ ԱՄՆ-ն ծրագրում է ավելացնել «Հայմարսների» արտադրությունը՝ Ուկրաինային օգնելու համար

Պենտագոնի տվյալներով՝ ԱՄՆ-ն ծրագրում է մեծացնել «Հայմարս» տեսակի հրթիռային համակարգերի արտադրությունը՝ Ուկրաինային օգնելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտը։

Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի՝ պաշտպանության քարտուղարի տեղակալ, Ուիլյամ Լա Պլանտեն այցելել է HIMARS և GMLRS հրթիռային համակարգերի արտադրական գործարան։

«Քանի որ մենք շարունակում ենք անվտանգության աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, մենք աշխատում ենք արդյունաբերության հետ՝ արագացնելու կարևորագույն զենքերի և համակարգերի արտադրությունը: Սա ներառում է ֆինանսավորում ավելի շատ սարքավորումներ ձեռք բերելու, արտադրանքի գծերի ընդլայնման և լրացուցիչ անձնակազմ վարձելու և աշխատուժի զարգացմանը նպաստելու համար», – ասել է Լապլանտը:

Արդյունաբերության հետ գործընկերությունն ամրապնդելու հնարավորության համար Լապլանտը շեշտը դրեց արտադրության բարդ պահանջների և հնության խնդիրների լուծման վրա, ինչպես նաև պայմանագրային գործընթացների արագացման վրա:

«Մենք ստացել ենք մոտ 400 մլն դոլար՝ Պենտագոնի պահեստներում HIMARS-ի և GMLRS-ների թիվը վերականգնման համար։ Բացի այդ, մոտավորապես 200 մլն դոլար կհատկացվի արտադրության ընդլայնման ու արագացման համար»,- ասել է Լապլանտը։

Ինչպես հայտնում է Պենտագոնը, պաշտպանության փոխնախարարի այցը հրթիռային համակարգեր արտադրող գործարան հաջորդել է երկրի նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային 3 միլիարդ ռազմական օգնություն հատկացնելու մասին հայտարարությանը։

«Մենք կշարունակենք սերտորեն խորհրդակցել Ուկրաինայի հետ նրա կարիքների վերաբերյալ, և ինչպես նախագահ Բայդենն է ասել, մեր նպատակը պարզ է. Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա՝ ինքն իրեն հետագա ագրեսիայից զսպելու և պաշտպանելու ունակությամբ»,- ասել է Լապլանտը։