Պենտագոնն աջակցել է Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար մեկ միլիարդ դոլլարի տրամադրմանը
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտը աջակցել է Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար մեկ միլիարդ դոլլարի տրամադրմանը: Ինչպես ասվում է Պենտագոնի կողմից տարածած հայտարարությունում, նշված գումարով Թեքսասում, Էլ-Պասոյի շրջանում կառուցվելու է 91 կիլոմետր երկարությամբ հատվածը: ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչության տեղեկությամբ, գումարի տրամադրումը իրականացվել է ներքին անվտանգության դեպարտամենտի պահանջի հիման վրա:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի կոնգրեսը մերժել էր Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար բյուջեից գումար տրամադրելու հարցը, որից հետո նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր արտակարգ դրություն:
Արտակարգ դրությունը նրան հնարավորություն է տալիս, հարավային սահմանին պատ կառուցելու համար անհրաժեշտ գումարն ստանալ շրջանցելով կոնգրեսը: ԱՄՆ-ի սենատն աջակցել է արտակարգ դրության չեղարկմանը, սակայն նախագահը վետո էր դրել սենատի որոշմանը: