Պենտագոնի ներկայացուցիչ. Ուկրաինացիները ռազմի դաշտում դանդաղ, բայց զգալի առաջընթաց են գրանցում
Պենտագոնը պնդում է, որ իրենք Ուկրաինայում դանդաղ, բայց զգալի առաջընթաց են տեսնում մարտի դաշտում։
«Reuters»-ի տեղեկություններով՝ այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քալը։
«Կարծում եմ՝ ուկրաինացիները դանդաղ, բայց կարևոր առաջընթաց են գրանցում, և մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Բայց, իհարկե, կարծում եմ, որ հարավում ուկրաինական կողմում ամեն ինչ ավելի լավ է ընթանում, քան ռուսական»,- ասել է Քալը։