Պենտագոնը սկսել է չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) հետ կապված փաստաթղթերի հրապարակումը․ «Ամերիկացի ժողովուրդն ավելի մեծ թափանցիկություն էր պահանջում, և նախագահ Թրամփը կատարում է այդ պահանջը»
Պենտագոնը սկսել է Չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ/UFO) հետ կապված փաստաթղթերի հրապարակումը։ Տեղեկությունը տարածում է «NBC»-ն։
Ինչպես հաղորդում է «NBC»-ն, Պենտագոնը սկսել է հրապարակել այն ֆայլերը, որոնք վերաբերում են անհայտ անոմալ երևույթներին (UAP/UFO)։
«Ամերիկացի ժողովուրդը պահանջում էր ավելի մեծ թափանցիկություն այս հարցերում, և նախագահ Թրամփը կատարում է այդ պահանջը»,- հայտարարել են Պենտագոնում։
Փաստաթղթերի առաջին շարքն արդեն տեղադրված է հատուկ կայքում։ Ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն՝ ըստ անհրաժեշտության կհրապարակվեն նաև նոր նյութեր։ Այս փուլում հրապարակվել է 162 ֆայլ Պենտագոնի, Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ), ՆԱՍԱ-ի և ԱՄՆ պետքարտուղարության արխիվներից։ ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ այս նյութերի զգալի մասի մանրամասն վերլուծություն նախկինում ոչ ոք չի փորձել անել։
Տեղեկության համար նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չբացահայտված թռչող օբյեկտների հետ կապված կառավարական փաստաթղթերի հրապարակման հրամանը տվել էր փետրվարի վերջին։ Այս որոշումը Թրամփը բացատրել էր թեմայի նկատմամբ «հսկայական հետաքրքրությամբ»։