Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններ ուղարկել Մինեսոտա, հաղորդում է The Washington Post-ը
Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններ ուղարկել Մինեսոտա, հաղորդում է The Washington Post-ը

Ամերիկյան The Washington Post հրատարակությունը հաղորդում է, որ Պենտագոնը պատրաստվում է Ալյասկայում տեղակայված 1500 դեսանտայիններ ուղարկել Մինեսոտա նահանգ։

Վկայակոչելով անանուն աղբյուրին՝ լրատվամիջոցները գրում են, որ զինվորականներն արդեն ստացել են համապատասխան հրամանը և գտնվում են նախապատրաստման գործընթացում, չնայած նրանց Մինեսոտա ուղարկելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

Ըստ The Washington Post-ի՝ 11-րդ օդադեսանտային դիվիզիայի երկու հետևակային գումարտակ կարող են ուղարկվել Մինեսոտա։ Նրանք այժմ տեղակայված են Ալյասկայում և լավ են դիմանում ցրտին։ Մինեսոտա նահանգում օդի ջերմաստիճանը այժմ -20 աստիճան է։

Եթե Դոնալդ Թրամփը որոշի զինվորականներին ուղարկել Մինեսոտա, դա կլինի առաջին դեպքը 1992 թվականից ի վեր, երբ ամերիկացի զինվորները կմասնակցեն բողոքի ցույցերը ցրելուն։

Տեղեկության համար, ԱՄՆ նախագահը նախկինում ասել էր, որ կարող է օգտագործել ԱՄՆ-ի «Ապստամբության մասին» օրենքը, որը գործում է 1827 թվականից և որը նրան իրավունք է տալիս օգտագործել երկրի ներսում զինվորականներին։

Մինեսոտա նահանգում բողոքի ցույցերը չեն դադարում հունվարի 7-ից։ Ցուցարարները բողոքում են ներգաղթի և մաքսային ծառայության գործակալի կողմից երիտասարդ կնոջ սպանության դեմ։