Պենտագոնը հայտարարել է, որ տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից երկաթուղով մարտավարական միջուկային զենք տեղափոխելու մասին
Պենտագոնը տեղեկություն չունի, որ Ռուսաստանը կարող է մարտավարական միջուկային զենք տեղափոխել երկաթուղով։ «Reuters» գործակալությունը տեղեկությունը տարածում է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի հիման վրա։
Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերի խոսքով՝ ամերիկացի զինվորները չեն տեսնում որևէ բան, որը կստիպի Ամերիկային փոխել իր միջուկային ուժերի տեղակայումը։
«Ես տիրապետում եմ միայն բաց աղբյուրներից հասանելի տեղեկատվությանը», – ասել է Լորա Կուպերը:
Նրա խոսքով՝ Պենտագոնը ուշադիր հետեւում է Ռուսաստանի միջուկային ուժերին։
Նախօրեին «The Times» հրատարակությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է «միջուկային գնացք» ուղարկել Ուկրաինայի սահման։