Պենտագոն. 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը ծրագրելու մեջ մեղադրվող երեք անձը համաձայնություն են կնքել

11:04, 01.08.2024

«2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները նախապատրաստելու մեջ մեղադրվող երեք անձը համաձայնություն են կնքել»-այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։

Բի-Բի-Սի-ն գրում է, որ Ալ-Քաիդայի մարտիկ Խալիդ Շեյխ Մուհամեդն ու ևս երկու հոգի ընդունել են իրենց մեղքը, ինչի դիմաց դատախազությունը մահապատիժ չի պահանջում։ Խնդրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները դեռևս չեն հրապարակվել։

Մահապատժից խուսափելու և ակնկալվող պատիժը մեղավոր ճանաչելու դիմաց ցմահ ազատազրկման փոխելու համար 2001թ. սեպտեմբերի 11-ի հարձակումները կազմակերպելու մեջ մեղադրվող երեք բանտարկյալներին ԱՄՆ դատախազությունը գործարք է առաջարկել։ Ի պատասխան՝ Գուանտանամոյի բանտում գտնվող բանտարկյալները գրել են պահանջների ցուցակ, որոնց կատարման դեպքում պատրաստ են համաձայնվել գործարքի։ 2023 թվականի սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվեց բավարարել բանտարկյալների պահանջները։

Նմանատիպ