Պեկկա Հաավիստո. Եվս մեկ անգամ հայտարարում եմ Ֆինլանդիայի ամուր աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

13:25, 07.08.2022

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն սոցցանցում հայտարարություն է հրապարակում։

Ինչպես նշում է Հաավիստոն, Ֆինլանդիան վճռականորեն աջակցում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտության 14-րդ տարելիցի կապակցությամբ ես ևս մեկ անգամ հայտարարում եմ Ֆինլանդիայի ամուր աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Միջազգային իրավունքի համաձայն՝ Աբխազիան և Հարավային Օսիան պատկանում են Վրաստանին»,- գրել է Հաավիստոն։

Նմանատիպ