Պեկինը հերքել է «Ֆայնենշլ Թայմսի» տեղեկությունը, համաձայն որի՝ Սի Ծինփինը Դոնալդ Թրամփի հետ զրույցում քննադատել է Վլադիմիր Պուտինին
Պեկինը հերքել է «Ֆայնենշլ Թայմս»-ի (Financial Times) տեղեկությունն այն մասին, թե Սի Ծինփինը Դոնալդ Թրամփի հետ քննարկման ժամանակ քննադատել է Վլադիմիր Պուտինին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ բրիտանական պարբերականի հրապարակումը «լիակատար հորինվածք է»։
«Ֆայնենշլ Թայմս»-ի հաղորդմամբ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահն ԱՄՆ նախագահին ասել է, որ Պուտինը կարող է «զղջալ» Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու որոշման համար։ Ռուսական ռազմական ագրեսիայի հետ կապված այլ մանրամասներ պարբերականը չի հաղորդում։
Թրամփի այցը Չինաստան տեղի է ունեցել մայիսի 13-15-ը։ Դա նրա երկրորդ հանդիպումն էր Սի Ծինփինի հետ՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ «Ֆայնենշլ Թայմս»-ը նշում է, որ Չինաստանի ղեկավարի ենթադրյալ հայտարարությունների մասին տեղեկությունը տարածվել է մայիսի 19-20-ին կայանալիք Պուտինի՝ Չինաստան այցի ֆոնին։